Բաժիններ՝

Թուրքիայում հայտնաբերվել է Պիկասոյի 10 միլիոն դոլար արժողությամբ նկարը

МК-Турция-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Էլյազըղ (Էլյազիգ) նահանգի Ժանդարմերիայի ղեկավարությունը անանուն աղբյուրից տեղեկատվություն է ստացել, որ ոմն քաղաքացի փորձում է վաճառել «Առլեքինի ընտանիքը» նկարը, որի ենթադրյալ հեղինակը Պիկասոն է:

Ձեռնարկած գործողության արդյունքում Ժանդարմերիան առգրավել է 1905 թվականի տվյալ նկարը: Այն ուղարկվել է փորձաքննության: Ցուցմունքներ տալուց հետո կասկածյալը բաց է թողնվել մինչև դատական գործընթացի ավարտը: Նշվում է, որ նկարն առևանգվել է Իրաքի կամ Քուվեյթի թանգարաններից մեկից: Նկարը գնահատվում է 10 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031