Սերգո Երիցյանը նաև հայցեր է հարուցում…

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Նահապետյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189 պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը, հիշյալ օրենսգրքի 1-ին մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Ինչպես տեղեկացանք հիշյալ տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանից, տվյալ դեպքում վարչական իրավախախտում է համարվում այն, որ Երևանի Սարյան փողոցում գտնվող «Արմինկա» գեղեցկության սրահի ցուցանակը ձևավորված է եղել ոչ հայերեն, միայն օտարալեզու և օտարատառ:

Պարզվում է, լեզվի պետական տեսչությունը մեկ-մեկ լավ գործեր անում է, օրինակ, հետևում է, որ անհատ ձեռնարկատերերը, ընկերությունները և այլ կազմակերպություններ չխախտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները: Իսկ թե Սակայն, տեսչության ուժը, «չգիտես ինչու», պատում է միայն թույլերի` անհատ ձեռնարկատերերի, ոչ զորեղ ընկերությունների վրա: Սրանում կարելի է համոզվել՝ ուղղակի քայլելով մայրաքաղաքի փողոցներով։ «Փաստինֆո» գործակալությունն այս տարեսկզբից իր ուշադրության կենտրոնում է պահելու լեզվի պետական տեսչության գործունեությունը:

Կարդացեք նաև

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս