
Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը

Հունվարի 3-ին, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում` թիվ 39 էլեկտրասյան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը` 53-ամյա Անուշ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ա. Գասպարյանը բնակվում էր Նոր Արեշ 19 փողոցում և աշխատում էր «Կովկաս» պանդոկում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարողին և նրա ավտոմեքենան: