ՀՀ մարզերում կրթված գյուղատնտեսներ չկան
ՀՀ մարզերը չունեն համապատասխան կրթությամբ գյուղատնտեսներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նորանշանակ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Վերջինս արձանագրեց այն փաստը, որ հաճախ տարբեր գյուղական համայնքներում գյուղատնտեսի հաստիքով աշխատում են այլ մասնագիտական որակավորում ունեցող անձինք: Այս խնդիրը, ըստ փոխնախարարի, պետք է կարգավորվի համայքների ղեկավարների միջոցավ, ովքեր գյուղատնտեսի առանց այն էլ քիչ հաստիքները պետք է տրամադրեն տարածքում բնակվող, համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին: «Գյուղնախարարությունն ունի ՊՈԱԿ, որն ինչ-որ չափով կարողանում է առաջացած խնդիրներին լուծում տալ: Չնայած այն բանին, որ մեր մասնագետներն էլ են քիչ, յուրաքանչյուր մարզին տրամադրվում է 2-3 մասնագետ, այնուամենայնիվ, փորձում ենք առաջացած խնդիրները հնարավորությունների սահմաններում լուծել: Մեզ աջակցում են նաև գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, որոնց միջոցավ համապատասխան հրահանգները գյուղնախարարությունը հասցնում է գյուղացուն: Մեր մասնագետների թիվը փոքր է, և բնական է, որ բոլոր խնդիրներին հնարավոր չէ լուծում տալ: Այս ոլորտում գյուղնախարարության հնարավորությունները խսիտ սահմանափակ են»,-ասաց Գ. Պետրոսյանը։