Հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը կգործի 2014թ. հունվարի 1-ից

2014թ. հունվարի 1-ից գործարկվելու է հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը, որը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, նշելով, որ հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը: Հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: Մշակված նախագծի քննարկման արդյունքում` սահմանվել են համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31