Բաժիններ՝

ԿԲ-ի օգուտն ու վնասը կամ՝ ինչո՞ւ էր զայրացել Ներսես Երիցյանը

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ նշել է, որ ԿԲ-ն շահութաբեր է, սակայն ապագա վնասների համար պետք է պահուստներ ձևավորի։

Բագրատյանը հարցրել էլ, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԿԲ-ն 1,3 մլրդ դոլար է ներդրել արժեթղթերի մեջ, սակայն, ըստ իր իսկ ներկայացրած հաշվետվության, վնասով է աշխատում: Եվ թե ինչո՞ւ է վնասներ կրում, եթե առևտրային բանկերի շահութաբերությունը 40%-ով ավելացել է։

Հենց այս հարցադրումն էր հունից հանել էկոնոմիկայի նախկին նախարարին և ստիպել, որ ձայնը բարձրացնի, քանի որ, ըստ նրա,  Բագրատյանի ներկայացրած թվերը սխալ են, և վերջինս բոլորին գցում է թյուրիմացության մեջ։

Ներսես Երիցյանը նշել է, որ  ԿԲ-ն առևտրային բանկերի պես ճկուն չէ և չի կարող ընթացիկ իրավիճակից ելնելով՝ արմատապես փոփոխել պահուստների կառուցվածքը։ Իսկ շահութաբերությունը, ըստ ԿԲ փոխնախագահի, մեծ չափով կախված է փոխարժեքից և պահուստներից: «Մեր ակտիվները հիմնականում արտարժույթով են, իսկ պարտավորությունները՝ դրամով։ Դոլարի արժևորումը հանգեցնում է վնասների, իսկ արժեզրկումը բերում է օգուտների: Բայց դրանք չիրացված օգուտներ կամ վնասներ են»,- ասել է Ն. Երիցյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս