Բաժիններ՝

«Ես երջանիկ եմ» (լուսանկարներ)

Ասում է դիզայներ Ֆաինա Հարությունյանը

Երեկ Ռուսական արվեստի թանգարանում Ֆաինա Հարությունյանը ներկայացրեց  իր առաջին թեմատիկ նորաձևության հավաքածուն` նվիրված եզակիությանը: Դիզայների հավաքածուի գլխավոր թեման թռչուններն են: Ֆաինա Հարությունյանն իր աշխատանքներում ցույց է տվել եզակի և բազմերանգ թռչունների գեղեցկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆաինա Հարությունյանն իր հավաքածուն ստեղծելիս համագործակցել է «ABSOLUT» բրենդի հետ, սա նրա և աշխարհահռչակ «ABSOLUT» բրենդի համատեղ նախաձեռնությունն է:

«ABSOLUT» բրենդը սկսած 1987 թվականից՝ սերտորեն համագործակցում է նորաձևության աշխարհի հետ: Առաջին դիզայները, ով «ABSOLUT»-ի հետ համատեղ հավաքածու է ստեղծել, եղել է Դեյվիդ Կեմերոնը:  Հետագայում բրենդը համագործակցել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Վերսաչեն, Թոմ Ֆորդը, Ստելլա Մաքարթնին, Ժան-Պոլ Գոտյեն, Ազադինե Ալայյան, Ջոն Գալյանոն և այլք: Հայաստանում սա նմանատիպ առաջին համագործակցությունն է:

Երեկոյի ընթացքում, բացի հագուստի ցուցադրությունից,  երևանյան հասարակությանը ներկայացվեց «ABSOLUT»-ի հերթական սահմանափակ թողարկման շարքի արտադրանքը` «ABSOLUT UNIQUE»-ը:  Արտադրանքը թողարկվել էր խիստ սահմանափակ քանակով՝ մոտ 4մլն շիշ, որոնցից յուրաքանչյուրն ունի եզակի դիզայն:

Կարդացեք նաև

Ցուցադրությանը ներկա էին ավելի քան 400 հյուրեր: Ոմանք նույնիսկ դրսում սպասում էին, որպեսզի  հյուրերի մի մասը դուրս գա՝ իրենք մուտք գործեն: Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Արմինկան եկան ցուցադրությանը, սակայն մարդկանց բազմության պատճառով՝ չկարողացան տեսնել հավաքածուն:

Որոշեցին ավելի ուշ գալ տեսնելու այն:  Երեկոյի ընթացքում Նազենի Հովհաննիսյանը  Ֆաինայի հագուստների հավաքածուից մի զգեստ հավանեց: Հարցրեց դիզայներին՝ արդյո՞ք դա վաճառվում է, թե՞ ոչ: Ֆաինան պատասխանեց, որ դեռևս չի վաճառվում: Ի պատասխան Նազենիի հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ արժե այն՝ Ֆաինան խոստացավ այն նվիրել Նազենիին:

«Հիմա, երբ նայում եմ լուսանկարները, հասկանում եմ, թե ինչ է տեղի ունեցել: Ես երջանիկ եմ: Չէի պատկերացնի, որ այն, ինչ ստեղծել եմ, այսքան մեծ արձագանք կգտնի: Երբ ինչ-որ կոմերցիոն բան ես անում, մտավախություն ունես, թե ինչպե՞ս կստացվի, ինչպե՞ս կընդունվի այն: Հասկացա, որ շատ ավելի շատ են իմ այս աշխատանքի հավանողները: Հիմա վստահ եմ, որ նման աշխատանքներ իմ խանութում այսուհետ շատ կլինեն: Երբ ստեղծում էի` չէի մտածում, թե հագուստները հետո կվաճառվեն, բայց, երբ մարդիկ ցուցադրության ժամանակ հարցնում էին հագուստի գինը, ես հասկացա, որ հավաքածուն ընդունվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս