Հետախուզվողին ձերբակալել են իր տանը
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին իրենց տանը հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը:
Նա հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

