Աշխարհի 12 կարևորագույն հումքային ապրանքները
Ինչպես հայտնի է, հումքի արդյունահանումն է «պահում» համաշխարհային արդյունաբերությունը, ինչպես նաև՝ ֆինանսական աշխարհը, որի հիմքում, այսպես թե այնպես, ընկած է առաջնային ապրանքը: Բնակչության աճի հետ մեկտեղ, աճում են մարդկանց պահանջմունքները, որոնք արդյունահանողներից պահանջում են պարբերաբար մեծացել արտադրությունը: «Morgan Stanley»-ի փորձագետներն իրականացրել են շուկաների համապարփակ վերլուծություն, որի ընթացքում ի հայտ են բերել 12 կարևորագույն հումքային ապրանքները, որոնք ունեն առավելագույն ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա:
Brent տեսակի նավթ. Նավթի գների վրա ազդող հիմնական գործոնն աշխարհաքաղաքականությունն է։ Իր ուրույն դերն է խաղում նաև կենտրոնական բանկերի կողմից տարվող դրամավարկային քաղաքականությունը:
Բնական գազ. Համաշխարհային շուկաներում կարող են առաջանալ նախադրյալներ ավելցուկային առաջարկի համար, սակայն արդյունահանման զարգացման դանդաղումը կարող է վերացնել անհավասարությունը:
Ալյումին. Արտադրության հավելուրդը և պահուստների լրացվածությունը կզսպեն գների աճը։ Գնաճի չափավոր տեմպը, ինչպես կանխատեսվում է, կպահպանվի երկու տարի:
Պղինձ. Չնայած համաշխարհային տնտեսությունն անկում է ապրել, որն իր ետևից է տանում մետաղի համաշխարհային արդյունաբերությունը, պղինձն իր աճը կապահովի՝ պայմանավորված շուկա արտահանելու խնդիրներով:
Նիկել. Այս ապրանքն էական խնդիրներ չունի շուկա դուրս գալու հարցում:
Ցինկ. Մոտակա տարիները ցինկը «կտառապի» շուկայում առաջարկի ավելցուկից: Դանդաղ գնաճի դինամիկան կպահպանվի հաջորդող մի քանի կիսամյակների ընթացքում:
Ոսկի. Ոսկին լավագույն ակտիվներից մեկն է, որը պետք է ձեռք բերվի հենց հիմա: Ապրանքի գինը շարունակում է աճել, դեղին մետաղն օգտագործում են որպես անվտանգ ակտիվ:
Արծաթ. Արծաթի գների աճը կունենա նույն դինամիկան, ինչ ոսկին:
Պլատին. Թեպետ պլատինը չի օգտագործվում որպես «ապահովագրվող» ակտիվ, ինչպես ոսկին ու արծաթը, այս մետաղի գինը կշարունակի աճել՝ արդյունաբերության և ոսկեգործության ոլորտների շնորհիվ:
Բամբակ. Բամբակի գներն անմիջականորեն կախված են Չինաստանի տնտեսության աճի տեմպերից: ՀՆԱ-ի արագ աճը կխթանի բամբակի գների աճը:
Շաքար. Շաքարի գինը կնվազի՝ Բրազիլիայի շաքարեղեգի հարուստ բերքի շնորհիվ։
Ցորեն. Թեպետ գների աճ դեռևս չի կանխատեսվում, հնարավոր է ցորենի գնի աճ: Շուկայի հիմնական խաղացողներից մեկի՝ ԱՄՆ-ի երաշտը կարող է մեծացնել այս ակտիվի թանկացման ռիսկերը: