Արժանի՞ է Թրամփը Նոբելյան մրցանակի, թե՞ ոչ՝ ես չգիտեմ, բայց… . Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է անում բարդ և երկարատև հակամարտությունների կարգավորման համար ողջ աշխարհում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ պատասխանել է այն հարցին, թե արդյոք արժանի էր ԱՄՆ առաջնորդը Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ի դեպ, մրցանակն այսօր հանձնել են վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Արժանի՞ է, թե՞ ոչ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի՝ չգիտեմ, բայց նա իրոք շատ բան է անում, որպեսզի լուծի բարդ, տասնամյակներ տևող ճգնաժամերը»,- ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հայտնել է դեպքերի մասին, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակ է շնորհել մարդկանց, որոնք «խաղաղության համար ոչինչ չեն արել». նման որոշումներով նրանք հսկայական վնաս են հասցրել Նոբելյան մրցանակի հեղինակությանը, կարծում է ՌԴ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031