
Թուրքիան զրահատեխնիկա ու զենիթային հրթիռներ է տեղափոխում Սիրիայի սահման

Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հետ սահմանային շրջաններ լրացուցիչ զորքեր է ուղարկում, հաղորդում է Reuters-ը: Գազիայնթեփից սահմանային Քիլիս մարզ է շարժվել շարասյուն, որի մեջ ներառաված են 20 միավոր զրահատեխնիկա, զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև հարյուրավոր զինծառայողներ:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանի վրա տեղակայել էին հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր, սակայն այնտեղ ընդհանուր նշանակության ուժերի տեսքով համալրումներ ուղարկելու մասին ոչինչ չէր հաղորդվում: Նոր զորքերի տեղակայման նպատակների մասին հստակ տեղեկություն առայժմ չկա:
Թուրքական Քիլիսից այն կողմ գտնվում է Հալեպ մարզը, որտեղ այժմ դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև: