Բաժիններ՝

Երևանում կառուցվում է վերգետնյա 7 նոր անցում

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր շինարարության և բարեկարգման վարչության պետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ ընթացքի մեջ են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար:

Վարչության պետը նշել է, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել սառցակալումների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ընթանում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները:

Սրան զուգահեռ ընթանում է նաև բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը:
Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել և հանձնվել են բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031