Բաժիններ՝

Արտոնությունը մերժել են

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը ` նկատի ունենալով, որ նշված սարքավորումները ներմուծվել են 2008 թ. ապրիլի 4-ին` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, մեկ տարի ժամկետով, այնուհետև երկու անգամ այդ ժամկետները երկարաձգվել են, միևնույն ժամանակ, ընկերության կողմից ներկայացված ծրագրի ամփոփ գնահատականը կազմել է ընդամենը 21.3 միավոր, որը հիմք է հանդիսանում բացասական եզրակացության համար։

Փոխարենը` արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռասե դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով կառավարությունը հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։ «Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնել է 300 հա խաղողի այգի։ Որոշման ընդունման արդյունքում ընկերությանը հնարավորություն կտրվի իրացնել խաղողի բերքը, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել ներդրումային ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031