Տղամարդը համալսարանում ինքնասպան է եղել

Զինված տղամարդը մտել է ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգի Գրոթոն քաղաքի համալսարանի տարածք, որտեղ ինքնասպան է եղել: Նրանից բացի, ոչ ոք չի տուժել:

РИА Новости-ն հաղորդում է, որ տղամարդուն նկատել են Avery Point մասնաճյուղում, որից հետո համալսարանի ինտերնետային կայքում տարհանման մասին տեղեկություն է հայտնվել: Տղամարդը թաքնվել է տարածքում եւ հրաժարվել է դուրս գալ: Ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ նրա հետ բանակցություններ են վարել բջջային հեռախոսով, սակայն արդյունքում նա կրակել է իր վրա: Նման արարքի դրդապատճառները դեռեւս անհայտ են:

Համալսարանի ներկայացուցիչ Սթեֆանի Ռեյթցի խոսքով, արձակուրդների ընթացքում համալսարանում ընդամենը 50 ուսանող է լինում, նրանցից ոչ ոք միջադեպի արդյունքում չի տուժել:

Համալսարանի կայքը նշում է, որ համալսարանի տարածքում ուսանողական հանրակացարաններ չկան եւ ուսանողները տուն են վարձում Գրոթոն քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031