Ցույց ՀՀ դատախազության շենքի մոտ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր բողոքում էին ՀԱԿ-ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի 2-ից 6 տարով ազատազրկման դեմ:
Բողոքի ակցիային մասնակցում էին մտավորականներ, քաղաքացիներ և ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ` Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան և այլոք:
Բողոքողների ձեռքերում «Ազատություն քաղբանտարկյալներին», «Քրեակատարողական Հայաստան» և այլ կարգախոսներով պաստառներ էին:

Տեսանյութեր

Լրահոս