Բաժիններ՝

Ծառուկյան. «Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի»

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին.

«Հարգելի  օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը : Բազում մասնակիցների հետ, մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք  ձեր հմտությունները: Հուսով եմ, որ  դուք  կդրսևորեք անկոտրում կամք , հաղթանակի ձգտում  և  աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի  ինքներդ եք գիտակցում  հաջողության կարևորությունը :

Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում   և   սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի և Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական    վեհ       գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:

Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք , որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում  հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում, արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի  զուր չանցնի մարզումներում թափած ձեր  քրտինքը:

Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն և հաղթանակ   եմ մաղթում ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս