![](/banners/BeFunky-design.jpg)
Դատվում են շփոթեցնող անվանումների համար
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/Syuzi-shpotecnox-anvanumner.jpg)
«Նատուր Պրոդուկտ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն հայց է հարուցել ընդդեմ «ՍԻԱ-Ֆարմ» ՍՊԸ-ի` «Անտիգրիպպին-մաքսիմում» և «Անտիգրիպպին-ԱՆՎԻ» անվամբ դեղամիջոցները ՀՀ ներմուծելն արգելելու, վաճառքում առկա դրանց քանակը շրջանառությունից առգրավելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջի մասին: Գործը սկսվել է 2012թ. փետրվարի 29-ից: Այսօր հերթական նախնական դատական նիստն էր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ, որի ընթացքում պարզ դարձավ, որ «Նատուր Պրոդուկտ Ինտերնեյշնլի» պահանջը բխում է նրանից, որ ինքն ունի գրեթե նույն անվանումով դեղամիջոցներ, որոնց բնականոն շրջանառությունը խանգարվում է «ՍԻԱ-Ֆարմի» դեղամիջոցների պատճառով և ստեղծում շփոթեցնող, մոլորեցնող տպավորություն, ինչը վնասում է ընկերությանը: Պատասխանող կողմ «ՍԻԱ-Ֆարմ» ընկերությունից հաստատեցին, որ կա դատական գործ, սակայն հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ հարցի առնչությամբ: