Բաժիններ՝

Չինաստանը հետևողականորեն ավելացնում է Իրանից նավթի ներկրումը

Չինաստան  իրանական նավթի ներկրումը անցած ամսվա համեմատ ավելացել է 17 տոկոսով` մինչև 2.6 մլն տոննա կամ օրական 635 հազար բարել: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը: Ըստ ռուսական «Վեստի էկոնոմիկայի»՝ այս կերպ երկիրն արդեն 3-րդ ամիսն է, որ շարունակ մեծացնում է մատակարարումների ծավալները: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Չինաստանը Իրանից գնել է միջինը ամսական 2.3 մլն տոննա նավթ կամ 557 հազար բարել նավթ՝ օրական:
Չինաստանը իրանական նավթի խոշորագույն ներկրողն է: Հունիսին երկիրը 12 տոկոսով ծածկել է հումքի իր պահանջարկը այն դեպքում, երբ մայիսին այդ ցուցանիշը 9 տոկոս էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս