Բաժիններ՝

Թշնամու դիպուկահարի կրակոցից կրկին հայ զինվոր է սպանվել

Հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում, ըստ նախանական տվյալների, ադրբեջանական կողմի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 1973 թ. ծնված Լևոն Արտուշի Թամրազյանը, այս մասին հայտնել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի Պառավաքարի պաշտպանական դիրքերում և զոհվածը վանաձորցի է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13–րդ կետով (դիտավորյալ սպանություն՝ ազգային ազգային, ռասսակայական կամ կրոնական ատելության և կամ մոլեռանդության շարժառիթով): Կատարվում է նախաքննություն:
ՊՆ նորանշանակ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է. “Գրեթե 97 տոկոսով վստահություն կա, որ սպանությունը կատարվել է դիպուկահարի կողմից”:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ համակարտության կողմերին պարբերաբար կոչ է անում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ինչը մշտապես մերժվում է Ադրբեջանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս