Թուրքական ապատեղեկատվություն կամ ցանկալին իրականի տեղ

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հուլիսի 5-ին Փարիզում հանդիպել էր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները շրջանցել էին Հայոց ցեղասպանության թեման՝ տպավորություն ստեղծելով, որ այդ հարցը չի էլ քննարկվել հանդիպման ժամանակ: Օգտվելով այդ հանգամանքից՝ մի շարք թուրքական լրատվամիջոցներ դիմեցին ապատեղեկատվության: Նրանք Դավութօղլու և Ֆաբիուսի հանդիպման վերբերյալ Reuters գործակալության ենթադրությունը մատուցեցին որպես իրականություն: Շրջանառվեց լուր, որ Ֆրանսիան համաձայնել է թուրքական կողմի հետ առայժմ քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը:
Այս առթիվ armweeklynews.am-ը իրավացիորեն նկատում է. «Խնդիրն այն է, որ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեկանացնող նոր օրինագիծ կարող է առաջարկել խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր, ինչպես նաև` Ֆրանսիայի կառավարությունը: Առայժմ Ֆրանսիայի նախագահը և կառավարության անդամներից ոչ մեկ պաշտոնապես չի հայտարարել , որ չի պաշտպանում նման օրինագծի կրկին հայտնվելը խորհրդարանում, իսկ Մարսելից պատգամավոր Վալերի Բոայեն պատրաստվում է խորհրդարանի առաջին իսկ նիստում նոր օրինագծի նախաձեռնություն հանդես բերել: Առայժմ այսքանն են իրական փաստերը»:

Տեսանյութեր

Լրահոս