Բաժիններ՝

«Հայաստանի օրը» Իտալիայում անցել է լեփ-լեցուն դահլիճներում

Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի և սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաև Գևորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:
Միջոցառումներին ներկա են եղել Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի և մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև Նարդոյի քաղաքապետը: «Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031