ՀՀՇ-ից Դավիթ Շահնազարյանի հեռացման հարցը չի քննարկվել

Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մասին նախօրեին հայտարարած ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանին չեն պատրաստվում հեռացնել ՀՀՇ շարքերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:
Նա տեղեկացրեց, որ Դավիթ Շահնազարյանի հեռացման հարցը ՀՀՇ-ում առհասարակ չի քննարկվել: «Մենք նման մտադրություն չունենք: Դավիթ Շահնազարյանն ընդամենը երեկ է ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն արել, չէինք էլ հասցնի նման հարց քննարկել: Միաժամանակ, մոտ ժամանակներում նման բան չի նախատեսվում»,- ասաց Վահագն Հայոցյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ից դուրս գալու մասին Շահնազարյանը հայտարարել էր երեկ: «Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում»,- ասել է Դ. Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս