Չնայած կասեցմանը՝ Սայաթ-Նովա 15-ում շինաշխատանքներ են ընթանում

Չնայած քաղաքաշինական պետական տեսչության աշխատակիցների և ոստիկանների հայտարարություններին, որ Երևանի Սայաթ Նովա 15 հասցեում գտնվող շենքի նկուղում աշխատանքները կասեցված են, լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:
Հիշեցնենք, որ ինչպես պնդում են Քաղաքաշինության նախարարության աշխատակիցները՝ իրենք ամեն օր այցելում են շենքի նկուղ, որպեսզի պարզեն՝ կա օրինական շինթույլտվություն, թե ոչ, սակայն ապարդյուն, որովհետև դուռը մշտապես փակ է:
Բնակիչները պնդում էին, որ շինարարներն աշխատում են երեկոյան ժամը 18–ից հետո և շաբաթ-կիրակի օրերին:
Հիշեցնենք, որ Սահմանադրության օրվա և հանգստյան օրերի պատճառով շինարարները չորս օր «հանգիստ շնչով» աշխատելու հնարավորություն ունեն:
Մինչ շենքի բնակիչների, ոստիկանների և քաղաքաշինական տեսչության աշխատակիցների համար անհայտ է մնում, թե շենքի նկուղի տարածքի սեփականատեր Վահե Մաթոսյանը ունի՞ շինթույլտվություն, թե ոչ, Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայության ՊՈԱԿ–ի գործադիր տնօրեն Ա.Ջավադյանի կողմից 26.06.2012 թ. հաստատված եզրակացության մեջ նշվում է, որ հիմնվելով հետազննության արդյունքների վրա, եզրակացնում են, որ Երևանի նշված հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները բացասական ազդեցություն չեն թողել շենքի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031