Աժուբալիս. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին «Ազերթաջ» գործակալությանն ասել է Լիտվային ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:
«Ուժի կիրառումը, ինչպես նաեւ ստատուս-քվոն, չեն նպաստում ձգձգվող հակամարտության լուծմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը մեզ մոտ անհանգստություն առաջացրեցին: Այդ իրադարձություններն ընդգծում են միջադեպերի հետաքննման մեխանիզմների կարեւորությունը, ինչպես առաջարկվել էր ԵԱՀԿ-ի կողմից: Պարզ գործնական քայլերը, ինչպիսին է դիպուկահարների դուրս բերումը շփման գծից եւ միջադեպերի հետաքննման արդյունավետ մեխանիզմների վերականգնումը, զգալի կնվազեցնեն հարաբերություններում լարվածությանը»,-նկատել է Աժուբալիսը:
Նրա խոսքով` կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն` փոխզիջման հասնելու համար` համաձայն Մադրիդյան սկզբունքների, որոնք խաղաղության պահպանման հիմք են, ինչպես նաեւ ամբողջությամբ կատարելու համար այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031