 
                        Իրանը եռօրյա զորավարժանքներ է սկսել
 
                                    Իրանը եռօրյա զորավարժանքներ է անցկացնում: Ինչպես հայտնել են իրանական իշխանությունները, զորավարժանքներն սկսվել են այսօր` հուլիսի 2-ին, նրանցում կգործարկվեն  «ցամաք-ցամաք» տեսակի հրթիռներ, որոնցից մի մասի  հեռավորությունը հնարավորություն է տալիս հասնել Իսրայել եւ հարավային Եվրոպայի երկրներ:
Զորավարժանքները հնարավորություն կտան Իրանին համապատասխան քայլեր ձեռնարկել այլ երկրների կողմից ցանկացած թշնամական գործողությունների դեպքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մեկ օր առաջ` հուլիսի 1-ին,  ուժի մեջ է մտել ԵՄ-ի կողմից կիրառված բեռնարգելքը իրանական նավթի ներկրման նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ը Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել, որոնք արգելում էին իրանական բանկերի հետ ֆինանսական գործարքներ կատարել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        