Եկեղեցու պահակին ծեծած ոստիկանները կալանավորվեցին

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատարանը կիրառի երկամսյա կալանք:
Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը, ինչից հետո նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունիսի 27-ին Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի էին ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին: ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար այս երեք ոստիկանները ոստիկանական համակարգից հեռացվել էին: Նրանք բժշկական փորձաքննության էին ենթարկվել և պարզվել էր, որ եղել են ոչ սթափ վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031