“ՀԱԿ-ի մուտքն ԱԺ գործարք էր”

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը այսօր ասուլիսում` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին` ասել է, թե նա հորդորում էր ԲՀԿ-ին լինել ավելի ակտիվ, ինչը ծիծաղելի է: “Թե ինչ պետք է անի ԲՀԿ-ն, այդ կուսակցությունն արդեն արտահայտվել է՝ չի ընդունելու ընդդիմադիր կեցվածք, քանի որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ չի կարող լինել, իսկ ՀԱԿ առաջնորդի կողմից դա հնչում է որպես բաղձալի գագաթ”,- ասել է Բադեյանը:

Իսկ ասուլիսի մյուս մասնակից` ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի դիտարկմամբ` ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին “պատրանքներն” իրականություն չեն դառնա. “Ես Տեր-Պետրոսյանին միամիտ մարդ չեմ համարում, նա ելնում է հստակ ձևավորված իրողությունից: ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան գործարք էր”,- հայտարարել է Արման Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031