Apple_ը 60 մլն դոլարով գնել է “iPad” բառն օգտագործելու իրավունք

Associated Press-ի_ հաղորդմամբ՝ Apple-ը համաձայնության է եկել թայվանակական Proview Technology կազմակերպության հետ՝ 60 մլն դոլարի դիմաց “iPad” ապրանքանիշը օգտագործելու իրավունքի համար:
“iPad” ապրանքանիշը Proview Technology կազմակերպությունը ձեռք էր բերել դեռ 2001թ: Դրանից 5 տարի անց Apple-ը 55 000 դոլարի դիմաց գնել էր այդ իրավունքը: Մինչդեռ, պայմանավորվածության համաձայն, Proview-ն պահպանել էր ապրանքանիշի միանձնյա օգտագործման իրավունքը Չինաստանում: Չնայած այն բանին, որ Apple-ը վիճարկում էր Proview-ի մենաշնորհային վիճակը, այնուամենայնիվ 2011թ. չինական իրավասու մարմինները վճռեցին, որ “iPad” ապրանքանիշն օգտագործելու իրավունքը պատկանում է թայվանական ընկերությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031