Բաժիններ՝

Եվս մեկ քայլ` բիզնեսին ընդառաջ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձևակերպումների նվազեցման, փաստաթղթաշրջանառության կրճատման, ընդհանրապես, •ործընթացի ազատականացման ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ ՊԵԿ-ի` հերթական քայլը` բիզնեսին ընդառաջ, ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը  փակցնել արտերկրում: “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների և մինչև 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի, այդ նպատակով ստեղծված և մաքսային հսկողության ներքո գտնվող` առանձնացված հատուկ մաքսային տարածքում. “Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը գործարարաների համար առավել բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծելն է` միաժամանակ չթուլացնելով հսկողությունը: Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը մեր երկրում իրականացնելը երկար սպասված քայլ էր թե’ գործարարների, թե’ պետության համար”:
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետի խոսքերով, ներմուծվող բեռը մաքսային հսկողության գոտում դրոշմավորվելուց հետո  է միայն բաց թողնվում Հայաստանի Հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ տնտեսվարողը պետք է  գրավոր տեղեկատվություն ներկայացնի համապատասխան ստորաբաժանումներին: Ըստ Հայկ Ստեփանյանի` ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո. “Դրոշմավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև դրոշմավորումից հետո այդ ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության, Գերատեսչական հսկողության վարչության և Հատուկ բաժնի աշխատակիցների պարտադիր մասնակցությամբ: Դրոշմավորւմից հետո ապրանքների բացթողումն իրականացվում է բացառապես “կարմիր ուղու” ընթացակարգով` դրոշմավորման կանոնների խստագույն պահպանմամբ”: Իսկ գործարարների խոսքերով, այս փոփոխությունների արդյունքում բավականին հեշտացել է իրենց աշխատանքը. “ժամանակի անիմաստ վատնումը և ավելորդ գումարների ծախսումն այլևս անցյալում են մնացել”- վստահեցնում է հայտարարատու Արթուր Կիրակոսյանը:
Նշենք, որ մաքսատանը նաև խստորեն հետևում են միջազգային պահանջներին. ակցիզավորման գործընթացի շուրջ 96 տոկոսն  իրականացվում է   մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս