Բաժիններ՝

Ինչպես ճանաչել անևրիզմը. եթե նկատում եք այս նախանշանները, շտապ գործեք

Ռիգայում ներկայացման ավարտից 10 րոպե առաջ հենց թատրոնի բեմի վրա սովետական հայտնի դերասան Անդրեյ Միրոնովը կորցրեց գիտակցությունը։ Երկու օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, նա հիվանդանոցում մահացավ։ Պատճառը գլխուղեղի անոթների անևրիզմն էր։ Չնայած դերասանը տեղյակ էր իր հիվանդությանը՝ նա դրան լուրջ չէր վերաբերվում։ Marketium.ru կայքը գրում է, որ վիճակագրությունն ապացուցում է, որ մարդկանց 90 տոկոսը չգիտի՝ ինչ է անևրիզմը։ Հարցվածներից որևէ մեկը չի կարողացել նշել այս հիվանդության ախտանիշները։

Ինչ է անևրիզմը

Գլխուղեղի անևրիզմն անոթներից մեկի պատի թուլացումն է։ Դրա թուլացման արդյունքում մի քանի անգամ մեծանում  հավանականությունը, որ բարձր ճնշումը կարող է հանգեցնել անոթի պայթելուն։ Եթե սա տեղի ունենա, արյունը լցվում է ուղեղ, ինչը մեծամասամբ բացասական ելք է ունենում։  Մարդկանց մեծ մասը չի էլ պատկերացնում, որ ապրում է այս հիվանդությամբ։ Նրանք ամեն օր աշխատանքի են գնում, սպորտով զբաղվում և ցավազրկող ընդունում՝ գլխացավից ազատվելու համար։

Արյան հոսքի նախանշաններ

Կարդացեք նաև

Ամենատարածված նախաշանն ուժեղ և կտրուկ գլխացավն է։ Մարդիկ այն նկարագրում են՝ որպես կայծակի հարված։ Այս ցավը կարող է զուգորդվել դեմքի մկանների սպազմով, հոնքերից մեկի իջեցումով, մյուսի նկատմամբ բարձր զգայունությամբ։ Որոշ մարդիկ ասում են, որ ձայն են լսում, որը նման է կրակոցի։ Վերջույթներ թուլությունը, հոգնածությունը ևս կարող են ուղեկցող նախանշաններ լինել։

Եթե զգում եք այս ախտանշանները, դիմեք շտապօգնություն կամ բժշկի։ Այս ախտորոշումն ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում ուշադիր հետևել առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից և պարբերաբար ստուգում անցնել բժշկի մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս