Բաժիններ՝

ՀՀ յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում տարեկան 1005 դրամ բնապահպանական վճար

Ըստ ՀՀ բնապահպանության ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ամփոփ տեղեկատվության, ՀՀ կազմակերպությունների կողմից 2015թ. կատարված բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են 3 021.8 մլն. դրամ, որից 1 215.4 մլն. դրամը կամ 40.2%-ը` բնապահպանական (վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և
ջրային ավազան) արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և սպառման համար), 1 806.4 մլն. դրամը կամ 59.8%-ը` բնօգտագործման (ջրօգտագործման, ոչ մետաղական հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար) վճարներն են:

Ինչպես երևում է բերված աղյուսակից, 2015 թվականին մեկ բնակչի հաշվով  բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են 1005.7 դրամ, իսկ մեկ կազմակերպության հաշվով՝ 773.8 դրամ։

Մեկ բնակչի հաշվով  բնապահպանական և բնօգտագործման վճարների մեծությամբ առաջին տեղում Վայոց ձորի մարզն է՝ 3269.7 դրամ, իսկ մեկ կազմակերպության հաշվով՝ Արարատի մարզը՝ 2125.7 դրամ։

bnapah

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս