Volkswagen-ը 15 մլրդ դոլար կվճարի դիզելային սկանդալի կարգավորման համար

Volkswagen-ի այն ավտոմոբիլների գնորդներին հասանելիք փոխհատուցումները, որոնցում եղել է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշներն իջեցնող ծրագրային ապահովում, հասել են 15 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային է դարձել ինդուստրիայի համար, տեղեկացնում է BBC-ն:

Վճարումների ստույգ չափը կհայտարարեն Վաշինգտոնում գերմանական հսկայի ամերիկացի ներկայացուցիչները:

Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ վերջնական գումարը ներառում է 10 միլիարդ դոլար՝ խոտանված ավտոմեքենաների նորոգման կամ գնման եւ մինչեւ 10 000 դոլար փոխհատուցում՝ դիզելային շարժիչով այդ ավտոմեքենաների՝ 428 հազար տերերից յուրաքանչյուրի համար:

Բացի դրանից, 5 միլիարդ դոլար կհատկացվի վատորակ շարժիչների բնապահպանական ներգործության հետազոտությունների համար:

Ընկերության տվյալներով՝ թեստավորման արդյունքների կեղծումը վերաբերել է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս