Բաժիններ՝

Ֆունտի ու եվրոյի փոխարժեքները շեշտակի նվազել են

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 27-ին կազմել է 475.94 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ եվրոյի փոխարժեքը կազմել է 524.96 դրամ՝ իջնելով 4.37 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 631.57 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 31.53 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 27-ին կազմել է 7.33 դրամ, աճը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 276.04 դրամ, ոսկի՝ 20,129.55 դրամ, պլատին՝ 15,102.9 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս