Բաժիններ՝

Ultimate Blitz Challenge. Կասպարովը գրավեց 3-րդ տեղը

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը գրավեց 3-րդ տեղը բլից շախմատի Ultimate Blitz Challenge մրցաշարում, որն ավարտվեց Սենթ Լուիսում:

12 պարտիայից բաղկացած մրցամարտում ռուսաստանցին հավաքեց 9.5 միավոր: Կասպարովը տարավ 6 հաղթանակ և պարտվեց 5 անգամ, մնացած 7 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Հաղթանակը մրցաշարում տարավ Հիկարու Նակամուրան: Ultimate Blitz Challenge-ում հանդես էին գալիս նաև Ուեսլին Սոն և Ֆաբիանո Կարուանան:

Մրցաշարային դրություն

Նակամուրա – 11
Ուեսլի Սո – 10
Գարի Կասպարով – 9.5
Կարուանա – 5.5

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս