Հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող նախկին տնօրենը փախուստի մեջ է. նա ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետի եղբայրն է. «Ժոդովուրդ»

«Ժոդովուրդ» թերթի տեղեկություններով՝ Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը փախուստի մեջ է, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք,որ Ավագյանին և 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջությանը ծանր վնաս պատճառելու հիմքով։

Պարզվում է՝ Վարդան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ Ըստ սյունեցիների՝ ոստիկանապետը մշտապես կապի մեջ է եղբոր հետ և չի պատրաստվում նրան հանձնել իրավապահներին։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, սակայն, որ Վարդան Ավագյանը հետախուզման երբևէ չի եղել, ավելին՝ նա նշված քրեական գործի շրջանակներում ներկայացել է Քննչական կոմիտե»:

Տեսանյութեր

Լրահոս