Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերն այս շաբաթ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 113,922,000 դոլար 473,93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,678,699 ԱՄՆ դոլար 475,32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 2,850,000 ԱՄՆ դոլար 473,45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 14,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,161,430 EUR 528,02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,146,852 EUR 532,52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,307,991,140 ռուբլի 7,20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 374,619,889 ՌԴ ռուբլի 7,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս