Մաքրեք անոթները

Խցանված անոթները աշխարհում ամենատարածված առողջական խնդիրներից է: Մարդիկ փորձում են գտնել տարբեր միջոցներ, որոնք կօգնեն մաքրել անոթներն ու դուրս բերել արյան մեջ կուտակված ավելորդ ճարպերը: Ժամանակակից բժշկությունը դրանց դեմ պայքարելու մի քանի տարբերակներ է առաջարկում:

Կան նաև ոչ ավանդական բժշկության միջոցներ, և այսօր ձեզ ենք առաջարկում healthyfoodstar կայքի ներկայացրած բաղադրատմոսը: Այս հյութը, կայքի հաղորդմամբ՝ հրաշալի կերպով կախարգելում է անոթների խցանվածութունը, օգնում է կարգավորել արյան մեջ ճարպերի մակարդակը, վերացնել ընդհանուր հոգնածությունը:

Բացի այդ, այս հյութը հրաշալի կերպով կանխարգելում և բուժում է ինֆեկցիաներն ու մրսածությունը, ամրացնում իմունային համակարգը, մաքրում լյարդը, պաշտպանում ազատ ռադիկալների պատճառած վնասներից և մի շարք այլ լուրջ հիվանդություններից:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 4 կիտրոն
  • 4 մեծ պճեղ սխտոր
  • 2 լ մաքուր ջուր
  • Մի փոքր կոճապղպեղի արմատ կամ՝ 2 ճ/գ կոճապղպեղի փոշի:

Պատրաստման եղանակը

Սկզբում կիտրոնները լվացեք և կտրատեք մի քանի մասերի (կեղևը հարկավոր չէ մաքրել): Ապա մաքրեք սխտորը և լցրեք բլենդերի մեջ՝ կիտրոնի և կոճապղպեղի հետ: Ամբողջը լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը լցրեք մետաղյա տարայի մեջ և դրեք կրակին, ավելացրեք 2լ ջուր և եփեք, անընդհատ խառնեք՝ հասցնելով եռման ջերմաստիճանի: Մինչև եռալը տարան վերցրեք կրակից և թողեք սառչի:

Քամեք և ստացված հեղուկը լցրեք ապակե շշերի մեջ:

Ամեն օր դատարկ ստամոքսին խմեք 200 մլ այս հեղուկից: Մնացած մասը կարող եք պահել սառնարանում: Բուժումը տևում է 3 շաբաթ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս