Բաժիններ՝

Կինը գաղտնի տեսանկարահանել է իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող տղամարդու հետ սեռական հարաբերությունը և տարածել այն

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ՝ դապապարտվելով 1 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարձակալած բնակարանում, առանց իր զուգընկերոջ իմացության, իր կողմից գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստրել է պոռնոգրաֆիկ տեսանյութ իրենց սեռական ակտի մասին, որը զետեղելով սկավառակների վրա, տարածել է այն՝ զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով:

Ըստ դատարանի վճռի՝ արագացված կարգով դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարում, որ կինը վարձակալած իր բնակարանում, առանց զուգընկերոջ, իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող տղամարդու իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ և տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին պոռնոգրաֆիկ տեսանյութ, այն զետեղել է «DVD» սկավառակների վրա և զուգընկերոջը վարկաբեկելու նպատակով՝ տարբեր օրերի ընթացքում, գովազդել ու տարածել է այդ տեսանյութը` դրա առկայության մասին հայտնել է մի շարք բնակիչների, տեսաձայնագրությունը ցուցադրել է զուգընկերոջ ընկերներին, բացի այդ, «DVD» սկավառակի մի քանի օրինակներ նա տարածել է այլ անձանց:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով ու հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրել անկեղծորեն զղջալը, դրականորեն բնութագրվելը և խնամքին մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել:

Դատարանը մեղավոր է ճանաչել կնոջը, հանգել այն հետևության, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է՝ առանց վերջինիս կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու` նրան պայմանական դատապարտության ենթարկելով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս