Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանին:

Հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու բարձր մակարդակի փոխադարձ այցերի կարևորությունը:

Դեհգհանն իր հերթին՝ կողմ է արտահայտվել իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս