Բաժիններ՝

Հազարավոր եվրոպացիներ բողոքել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման դեմ

Sputnik գործակալության փոխանցմամբ` տասնյակ հազարավոր եվրոպացիներ մասնակցել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Ընդհանուր առմամբ` այդ պայմանագրի դեմ համայն աշխարհում հանրահավաքներ են անցկացվել 700 վայրում:

Ցուցարարների ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում: 20.000 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել Մադրիդում, ևս մոտ 4000 մարդիկ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ:

Ոչ փոքրաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Բեռլինում մոտ 1500 ցուցարարներ կազմել են կենդանի շղթա, որը Պոտսդամի հրապարակից ձգվել է մինչև Բրանդենբուրգյան դարպասներ: Մյունխենի փողոցներ են դուրս եկել մոտ 3000 ցուցարարներ:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Լայպցիգում, Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում: Հանրահավաքներ անցկացվել են նաև Մեծ Բրիտանիայի քաղաքներում, սակայն դրանց մասնակիցների թիվը չի գերազանցել 500-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս