«Իշխանությունները չեն հասկանում, որ մոտենում են կարմիր գծին». Լևոն Չուգասզյան

Քիչ  առաջ Ազատության  հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների ակցիայի  ժամանակ  ելույթ ունեցավ  նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ Լևոն  Չուգասզյանը։

Նա հայտարարեց, որ իր եղբայրն ու իրենց ընկերները ձերբակալված են կասկածների  հիման վրա։ Իշխանությունները չեն հասկանում, որ մոտենում են կարմիր գծին։ Պետք է պայքարենք «ինձ չի վերաբերվում»  մտայնության դեմ»,- ասաց Լևոն  Չուգասզյանը։

Նա  հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» շարժումը գլխատված  չէ և հարյուր հազարավոր մարդիկ են ոտքի կանգնելու կալանավորվածների փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս