Ինչպե՞ս է քնի ռեժիմն ազդում մարդու ինտելեկտի մակարդակի վրա

Հոգեբանները հաստատել են, որ քնի ռեժիմն ու մարդու IQ-ն միմյանց հետ սերտ կապ ունեն. ուշ քնող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է, քան շուտ քնողներինը: Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հայտնի հոգեբան Սատոսի Կանաձավան հաստատում է այս պնդումը:

1. Ուշ քնող մարդիկ ավելի շատ ժամանակ են ունենում երազելու և իրենց մտահղացած պլանները կյանքի կոչելու համար: Հետազոտողները վստահեցնում են, որ ցերեկային ժամերին երազելն այնքան էլ ռեալ չէ. ընտանիքը, ընկերները, աշխատանքը և այլ խնդիրներ հնարավորություն չեն տալիս կենտրոնանալ նվիրական երազանքի վրա:

2. Գիշերային կենսակերպ վարող մարդիկ իրենց տեսակի մեջ ըմբոստ հոգիներ են: Այսպես կոչված՝ «գիշերային բուերի» մեջ կարելի է հանդիպել շատ գիտնականների, տարատեսակ բացահայտումներ արած անձանց, հեղափոխականների, բանաստեղծների, երաժիշտների և առաջնորդի հատկանիշներով օժտված անհատների:

3. Շուտ քնողները երբեք այնպիսի հոգեբանական և էմոցիոնալ ապրումներ չեն ունենում, ինչպիսին ունենում են ուշ քնողները: Գիշերն այնպիսի ժամանակ է, երբ բաց են բոլոր գիշերային հաստատությունները, պոետները գիշերն են ոգեշնչվում, նկարիչների երևակայությունն այդ ժամանակ է սկսում կենդանի պատկերներ ուրվագծել, գիտնականների ամենահանճարեղ մտահղացումներն են կյանքի կոչվում գիշերը, և այլն:

4. «Գիշերային բուերն» ավելի նախաձեռնող են, քան, այսպես կոչված՝ «արտույտները»: Զգացողություններ կան, որոնք շուտ քնողները զգալ չեն կարող: Պատահական չէ, որ ամենահանճարեղ գաղափարները գիշերն են այցելում: Միայն գիշերն է հնարավոր կյանքի կոչել վաղուց պլանավորված մտքերը: Միայն գիշերն են մարդիկ կայացնում իրենց ամենաճակատագրական որոշումները:

Այսքանով հանդերձ, սակայն, պետք է այնուամենայնիվ հիշել, որ քնի պակասը վնասակար է առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս