Տավուշում տեղի ունեցողը, լինելու է Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում. քաղաքագետ

«ՀՀ մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկման շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանտ նշել է, որ տավուշյան պայքարի շրջանակում նաև մարդկանց մտահոգություններն օբյեկտիվ են, այլ հարց է՝ այլընտրանքային ծրագիր ընդդիմությունը չի ներկայացնում, իսկ այն ամենը, ինչը Տավուշում է տեղի ունենում, լինելու է Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում:

«Անկախ ամեն ինչից, Փաշինյանն ունի ինչ-որ քաղաքական պրոյեկտ, ինքն այդ պրոյեկտն իրականացնում է, դրա այլընտրանքը ո՞րն է: Դու մարդկանց հստակ այլընտրանք պետք է ներկայացնես: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում էլ իշխանությունները կարողացան ձևավորել ինչ-որ մի կոնցեպտ, որով գնացին ընտրությունների, բայց այլընտրանքային կոնցեպտը կամ չձևավորվեց, կամ հասարակությանը ճիշտ կերպով չներկայացվեց: Դրանից է Փաշինյանն օգտվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930