Բաժիններ՝

«Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք». Ուինսթոն Չերչիլի 30 սուր արտահայտությունները

Ծննդավայրում նրան անվանում են «պատմության մեծագույն բրիտանացի», ամբողջ աշխարհին նա հայտնի է՝ որպես խորամանկ և խորաթափանց քաղաքական գործիչ, որը խոցում  էր մրցակիցներին սուր արտահայտություններով: Ասես շապիկի ու պիջակի հետ ամեն առավոտ հագնում էր նաև հանդգնություն և համառություն:

Մի անգամ ելույթից առաջ, լրագրողներից մեկի հարցին` իրո՞ք հաճելի չէ, որ երբ ելույթ եք ունենում, դահլիճը լեփ-լեցուն է լինում, նա պատասխանում է. «Նույնիսկ շատ հաճելի է, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճը, չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե  ելույթ չունենայի, այլ բարձրանայի կառափնարան, հաստատ կրկնակի ավելի  մարդ կհավաքվեր»:

Ինքնահեգնանք

1. Ավելի հեշտ է ազգ  ղեկավարել, քան դաստիարակել չորս երեխա:

2. Երիտասարդ տարիներին ես ինձ համար կանոն էի ստեղծել` ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ ճաշը: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, իմ կանոնն է` ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ նախաճաշը:

3. Իմ ճաշակը պարզ է. ես հեշտ բավարարվում եմ լավագույնով:

4. Ես միշտ հետևել եմ այս կանոնին` մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, մի նստիր, եթե կարող ես պառկել:

5. Միակ բանը, որ ցանկացել եմ,  կառուցողական քննարկումից հետո իմ ցանկությունների հետ համաձայնության գալն է:

Քաղաքականության մասին

6. Դեմոկրատիան ղեկավարման ամենավատ միջոցն է, եթե հաշվի չառնենք մնացած բոլոր միջոցները:

7. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխագուշակել, թե ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս և մեկ տարի հետո: Իսկ հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ:

8. Կապիտալիզմի բնածին արատը  հարստության անհավասար բաշխումն է: Իսկ  սոցիալիզմի բնածին արժանիքն աղքատության հավասար բաշխումն է:

9. Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության  ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է  համարվում:

10. Դիվանագետ. մարդ, որը մինչև ոչինչ չասելը երկու անգամ կմտածի:

11.  Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի քաղաքականությունը, երբ գտնվում եմ արտասահմանում, բայց, երբ վերադառնում եմ, ավելի քան հատուցում եմ:

12. Պատմությունը գրում են հաղթողները:

13. Վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են ամեն ինչում ինձ մեղադրել:  Ակնհայտ է` նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ:

14. Դպրոցի դասատուներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն  երազել:

15. Եթե ճիշտը բազմազան է, ապա սուտը բազմաձայն է:

16. Փող կուտակելն օգտակար բան է, հակտապես, եթե դա արդեն արել են  ծնողներդ:

17. Միշտ պատրաստ եմ սովորել, բայց  ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:

18. Աշխարհում շրջանառվում են սարսափելի մեծ թվով կեղծ մտահոգություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը համապատասխանում են ճշմարտությանը:

19. Սիրում եմ խոզերին. շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները` վերևից ներքև: Խոզերը մեզ նայում են՝ ինչպես հավասարը հավասարին:

20. Մարդիկ հրաշալի կարողանում են պահպանել այն գաղտնիքները, որոնք չգիտեն:

Լավատեսություն

21. Հոռետեսն ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություններ, իսկ լավատեսն ամեն  դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:

22. Կատարելագործվել, նշանակում է՝ փոխվել, իսկ կատարյալ լինել, նշանակում է՝ հաճախակի փոխվել:

23. Անհեռատես է նայել շատ հեռու. ապագային:

24. Խելացի մարդը բոլոր սխալները միայն ինքը չի անում, այլ մյուսներին էլ է հնարավորություն տալիս:

25. Միշտ ավելի  հեշտ է հայտարարել սկզբունքների մասին, քան իրականացնել դրանք:

26. Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի մեջ կաթի ներդրումը:

27. Հաջողությունը կարողություն է՝ շարժվել անհաջողությունից անհաջողություն` չկորցնելով խանդավառությունը:

28. Մեծ գործերի փորձառությունից պարզեցի, որ սխալ է  փորձել` ամեն ինչ միանգամից հարթել:

29. Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք:

30. Ես լավատես եմ, բայց էլի ինչ-որ բան լինելու  անհրաժեշտություն եմ տեսնում:

Աղբյուրներ` adme.ru

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս