Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի իրական պատկերը չէ. Հենրիխ Դանիելյան

«Այսօր, ցավոք սրտի, եռատոնը դարձել է միայն հիշողություն. Այսօրվա կառավարիչները փորձում են ջնջել հաղթանակի հիշողությունը, այն բոլոր ձեռքբերումները և նվաճումները, որ հայ ազգն ունեցել է»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Նա նշեց, որ Փաշինյանի «իրական Հայաստանը» նրա կորիդորային քաղաքականությունն է. «Կապ չունի՝ նա Վաշինգտոնում է գտնվում, թե Մոսկվայում, նա կորիդորներում է հայտնվում, և մենք տեսնում ենք, թե ինչպես է նա խայտառակում մեր պետությունը, մեր ազգը»:

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի իրական պատկերը չի ներկայացնում. «Իրական պատկերը այն հայորդիներն են, ովքեր ընդունում են իրենց՝ որպես ժառանգորդ հաղթանակի, որպես հաղթանակի սերունդ, և վստահ են, որ իրենց մեջ կրելու են այդ հաղթանակի պատմությունը: Ոչ թե որպես հիշատակ վերաբերվենք այս հաղթանակին, այլ՝ որպես պատգամ՝ վաղվա օրը կերտելու, վերադառնալու Շուշի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս