Բաժիններ՝

Մասկի կարողությունը 2024թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 300 մլրդ դոլարից

Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 300 մլրդ դոլարից. այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index (BBI) տվյալները։

«Մասկը երկուշաբթի օրը կորցրել է 4,4 մլրդ դոլար այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերը շարունակել են անկումը։ Արդյունքում նրա ընդհանուր կարողությունը կազմել է 297,8 մլրդ դոլար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի սկզբից Մասկը կորցրել է 134,7 միլիարդ դոլար։ BBI-ի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 208 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի շարք երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր հայտարարելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս