Բեռլին գրավողների թոռներն ազատագրեցին Շուշին. ՀՀ այս կապիտուլյանտներն այն նվիրեցին Ադրբեջանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Հաղթանակի զբոսայգում նշեց, որ առնվազն վերջին տասնամյակը Երրորդ հանրապետության պատմության մեջ նշվելու է՝ որպես Եռատոն:

«Բեռլին գրավողների ժառանգները, թողները 1992թ. մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր ասել է , որ Եռատոն չկա, նա արձագանքեց. «Դե, եթե Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը Եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ի՞նչ էիք ուզում իրենցից: Ես զարմանում եմ, որ նրանք այս օրով անամոթության շքերթ են կազմակերպում և գալիս են այստեղ, որովհետև ձեր նշած անձն ու ՔՊ-ական ողջ խմբակը՝ Նիկոլի գլխավորությամբ, արեց այնպես, որ այսօր մենք եռատոնը նշում ենք՝ մրմուռը մեր սրտում: Եռատոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը Արցախի բանակի ստեղծումն էր և Շուշիի ազատագրումը, իսկ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և հիմա բոլորին մեղադրում է դրա մեջ: Բայց ես ասել եմ՝ պատմության մեջ ինքը մնալու է որպես կապիտուլյանտ և Արցախ հանձնող»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ իմպիչմենտի գործընթացին՝ նշելով, որ եթե մի բան Սահմանադրության մեջ գրված է, տեսականորեն կա, ուրեմն՝ կա շանս, որ գործնականում էլ իրականանա. «Մեկ տարի առաջ այս օրը մեզնից շատերը չէին պատկերացնում, որ Հանրապետության հրապարակը կլցվի: Ես կարող եմ ֆիքսել, որ մեկ տարի հետո հայրենասեր, ազգային արժեքներով ապրող մարդիկ ավելի են շատացել կամ դարձի եկել: Պետք է չհանձնվենք, հավատարիմ մնանք Եռատոնի գաղափարին, և բոլոր ազգային ուժերով, բոլոր մարդկանցով, ում համար Եռատոնի խորհուրդը թանկ է, ռեսուրսներ հավաքագրել, ճիշտ ծրագիր իրագործել և իրականացնել այն քայլերը, որ մեզնից պահանջում է մեր հայրենիքի շահը»:

Կարդացեք նաև

Փաշինյանի մոսկովյան այցի վերաբերյալ նա հիշեցրեց հայտնի խոսքը՝ Մոսկվան արցունքների չի հավատում. «Նիկոլ Փաշինյանն այնքան վնաս, որ հասցրել է հայ-ռուսական հարաբերություններին, մեկ էլ այդքան վնաս հասցրել է Արցախին և Հայաստանին: Ինչո՞ւ է գնացել այնտեղ, որովհետև լավ չի կողմնորոշվում ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու: Հիմա հենց հասկանա, որ այն ավարտվելու է ՌԴ հաղթանակով, էլի մենք ականատես կլինենք «Լաիդիմիր Լադիմիրովիչ, спасибо-ների շարքին»:

Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը թուրքամետ գործիչ է և տարածաշրջանում սպասարկում է Թուրքիայի շահերը. «Նա երբ Էրդողանի գիրքը վերցրեց ու սեղմեց կրծքին, Հայաստանը դարձրեց թուրքական շահերի սպասարկման վայր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս