Բաժիններ՝

Նորաձևության աշխարհի 2014 թվականի իրադարձությունները. Մաս 1 (լուսանկարներ)

2014 թվականը նորաձևության աշխարհում լի էր իրադարձություններով, նորարարություններով, աշխատանքային նոր նշանակումներով և հեռացումներով, նորամուտներով և ավարտված կարիերաներով: «Vogue»-ն առանձնացրել է 2014թ. 15 կարևոր իրադարձությունները:

Ֆրիդա Ջանինին հրաժարվեց Gucci -ի նախագահի պաշտոնից

Frida i Marko

Ֆրիդա Ջանինիի՝ Gucci-ից հեռանալու լուրը զարմացրել էր բոլորին: Վերջերս հայտնի դարձավ, որ Ֆրիդան և իր ընկեր, Gucci-ի նախկին գլխավոր տնօրեն Պատրիցիո դի Մարկոն լքում են նորաձևության տունը: Դեռևս չկան Ջանինիի ապագայի պլանների մասին տեղեկություններ, հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան: Դիզայների վերջին հավաքածուն նորաձևության տան համար եղավ Gucci-ի՝ «Աշուն-ձմեռ 2015/16»-ը, որի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարին Միլանում կազմակերպվելիք Նորաձևության շաբաթում:
Տարվա իրը՝ խելացի ժամացույց

Apple Watch3Apple Watch1

 

Apple Watch2

Apple ընկերության թիմը, որն ամբողջովին փոխել է մեր պատկերացումները բջջային հեռախոսների մասին, անցել է ձեռքի ժամացույցներին: Apple Watch-ն առաջին անգամ այս տարվա սեպտեմբերին ցուցադրվեց հանրությանը ապրանքանիշերի ամենամյա կոնֆերանսի ժամանակ Սան Ֆրանցիսկոյում և անմիջապես գրավեց մամուլի ուշադրությունը (ճապոնական VOGUE-ն արդեն հասցրել է թողարկել հերթական համարը, որի շապիկին Լիու Վենն այդ ժամացույցով էր): Եվ, չնայած գադջեթը դեռևս չի վաճառվում, ակնհայտ է, որ բոլոր ապրանքանիշերը սկսել են թողարկել իրենց՝ ժամացույցի տեսքով մինի սմարթֆոնները: Շատերի կարծիքով՝ շուտով այն այնպես կներխուժի մեր կյանք, որ մինչև հաջորդ տարեվերջ չենք կարող անգամ հիշել, թե ինչպես էինք մինչ այդ ապրում առանց այս սարքի:

Տարվա մոդել՝ Ջեմմա Ուորդ (Gemma Ward)

gemma-ward-prada

D

gemma-ward2
Ջեմմա Ուորդը բացեց Prada ապրանքանիշի «Գարուն-ամառ 2015» ցուցադրությունը, և այն Միուչի Պրադայի կողմից շատ համարձակ և բարի քայլ էր: Այն ամենից հետո, երբ Ջեմմայի հմայքը տարիքի հետ փոխակերպվեց կանացի բնական գեղեցկության, նա իր կարիերան շատ անսպասելի ավարտեց: Աղջիկը փորձեց նկարահանվել կինոյում («Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում՝ ջրահարսի դերում), փորձեց նիհարել՝ պայքարելով նյարդային խանգարումների դեմ, հետո հեռացավ նորաձևության ասպարեզից և ընտանիք կազմեց: Prada-ի ցուցադրության ժամանակ նրա հայտնությունն ապացույց էր, որ նորաձևությունն այնքան էլ դաժան չէ, ինչպես շատերը կարծում են: Այն կարող է 2-րդ հնարավորություն տալ, վերադարձնել մոռացությունից և տարբեր տարիքի և մարմնի տարբեր կառուցվածքի աղջիկների մեջ տեսնել բնական գեղեցկությունը: Եվ դա հրաշալի է:

Տարվա կորուստը. Օկար դե լա Ռենտայի մահը

O

Oscar de la Renta444

Այս կորուստը նորաձևության աշխարհում համարվում է տարվա ամենատխուրը: Օսկար դե լա Ռենտան (Oscar de la Renta) մահացավ հոկտեմբերի 20-ին՝ 82 տարեկան հասակում: Նա դիզայներների այն սերնդին էր պատկանում, որոնք ցանկանում էին իդեալական կին ստեղծել ոչ թե իրենց թերությունների հանդեպ ատելությամբ, այլ՝ գեղեցիկի հանդեպ սիրով: Նա կանացիության դասական ընկալումով հանդերձ՝ կարողանում էր հրաշալի և ժամանակակից տենդենցներին համապատասխան հավաքածուներ ստեղծել: Օսկարն իսկական ջենթլմեն էր և կարողանում էր կնոջը ներկայացնել՝ որպես իսկական լեդի:

Oscar-De-La-Renta-2

oscar_renta2 Oscar de la Renta4447

Oscar de la Renta1444

Oscar de la Renta2

 

Տարվա հայտնություն. Giamba

Giamba-SS15-640x427

giamba-printemps-ete-2015-fashion-week-de

Անցյալ սեպտեմբերին Միլանում տեղի ունեցած նորաձևության շաբաթվա ընթացքում Ջանբատիստա Վալլին ներկայացրեց Gimba ապրանքանիշի առաջին հավաքածուն: Աղջիկները սպիտակ զուգագուլպաներով և կարճ զգեստներով էին, որոնք արված էին ֆիրմային՝ «Դու արքայադստեր տեսք կունենաս» ոճով, և շատ տպավորիչ էին: Հավաքածուի հաջողությունը մեծ իրադարձություն էր Վալիի նման երիտասարդ մոդելավորողի համար:

Giamba

Տարվա վերադարձ. Maison Martin Margiela-ում Ջոն Գալիանոյի նշանակումը

Galliano-Joins-Maison-Martin-Margiela

galliano-embed_3063301a

Dior նորաձևության սրահից տաղանդավոր դիզայներ Ջոն Գալիանոյի սկանդալային հեռացումից հետո, նա ժամանակավորապես անհետացավ ոլորտից, և մոտ չորս տարի վերականգնումից հետո կրկին վերադարձավ, և արդեն 2015թ. հունվարին կտեսնենք իր առաջին Haute Couture հավաքածուն՝ Maison Martin Margiela-ի տան համար: Maison Martin Margiela-ն Գալիանոյին նշանակել է բրենդի բոլոր ցանցերի ստեղծագործական տնօրենի պաշտոնում: Նշենք, որ նույնիսկ «անսպասելի» բառը չի կարող ամբողջությամբ նկարագրել ապրանքանիշի թիմի ընտրությունը:

Տարվա հաղթանակ: Hermès-ը մնաց՝ որպես ընտանեկան ընկերություն

cn_image.size.john-galliano-margiela-couture

LVMH կոնցեռնի և Hermès-ի բաժնետերերի միջև ծանր դատական գործը սկսվեց դեռևս 2010 թվականին, երբ ապրանքանիշի ղեկավարությունը փորձում էր իրենով անել ֆրանսիական նորաձևության տան բաժնեմասային հիմնական փաթեթը: Այս տարի հակամարտությունն ընկերաբար ավարտվեց. Փարիզի առևտրային դատարանը ստիպեց LVMH-ին բաժանել Hermès-ի բաժնետոմսերը բաժնետերերի միջև, իսկ Christian Dior-ի բաժնետոմսերը՝ վերջինիս բաժնետերերի միջև: Արդյունքում՝ Hermès-ը պահպանվեց՝ որպես ընտանեկան ընկերություն, և արդյունքում՝ բոլորը հաշտություն կնքեցին:

Ըստ ինտերնետային նյութերի՝ պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս