Բաժիններ՝

Արտակարգ և ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 15-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 15-ամյա Առնակ Հարությունյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս