Բաժիններ՝

7 արտահայտություն, որոնք ծնողները պետք է ասեն իրենց երեխաներին

1. Ես հավատում եմ քո ուժերին: Մի կին պատմել է այս արտահայտության հետ կապված մի հետաքրքիր պատմություն: Իր 3-ամյա որդուն նա միշտ ասում էր, որ հավատում է նրա ուժերին: Մի օր կինը տանը փնտրել է բանալիները, սակայն չի կարողացել գտնել և հուսահատված նստել է բազմոցին: Այդ ժամանակ նա զգացել է, թե ինչպես է ինչ-որ մեկը բռնել նրա տաբատից և ասել. «Մամ, ես գիտեմ, որ դու կարող ես գտնել քո բանալիները: Ես հավատում եմ քո ուժերին»: Որդու այս խոսքերից մի քանի րոպե անց կինը գտել էր իր բանալիները:

2. Երբեք մի հանձնվիր: Այս արտահայտության անհրաժեշտությունը կարելի է նկարագրել այն կնոջ ու նրա 3-ամյա որդու պատմության միջոցով: Երբ նրանք միասին փազլ հավաքելիս են եղել, երեխան փորձել է համառորեն փազլներից մեկը դնել ոչ համապատասխան վայրում՝ այդ ընթացքում անընդհատ կրկնելով. «Երբեք մի հանձնվի, երբեք մի հանձնվիր»: Մայրն ուղղել է որդուն՝ ասելով. «Դու չպետք է հանձնվես, բայց հնարավոր է՝ դու այժմ ինչ-որ սխալ բան ես անում: Այդ դեպքում քեզ անհրաժեշտ է կանգնել, մտածել քո գործողությունները և նոր մարտավարություն մշակել: Եթե ոչինչ չփոխվի, դու պետք է նոր ճանապարհ գտնես քո նպատակին հասնելու համար»:

3. Մենք սովորում ենք ընթացքում: Ձեր երեխան պետք է հասկանա, որ դժվարություններն ու սխալները նորմալ երևույթ են: Փորձեք նրանց սովորեցնել չհուսահատվել անհաջողությունների դեպքում:

4. Ցանկացած պրոֆեսիոնալ ինչ-որ ժամանակ աշակերտ է եղել, ինչպես դու այժմ: Շատ կարևոր է երեխային ժամանակ առ ժամանակ հիշեցնել, որ որևէ բնագավառում չգերազանցված բոլոր մարդիկ էլ իրենց կյանքի հենց սկզբնական հատվածից այդպիսին չեն եղել: Թող ձեր երեխաները մեծանան՝ հասկանալով, որ սխալվելը, պայքարելը նորմալ երևույթներ են:

5. Պարտությունն ընտրություն չէ: Ձեր երեխային բացատրեք, որ նա պետք է հասնի իր առջև դրված նպատակին, ցսնկացած փորձություն ընդունի՝ որպես կյանքի փորձ, և դրանում ոչ թե պարտություն, այլ նոր հնարավորություններ տեսնի իր «ուսման համար»:

6. Յուրաքանչյուր կապտուկի վրա դու պետք է սովորես: Ամեն անգամ, երբ ձեր երեխան ընկնում է վատ պատմությունների մեջ, հարցրեք նրան, թե ինչ է նա սովորել դրա արդյյունքում: Խոսեք նրա հետ, բացատրեք, որ մարդիկ սովորում են իրենց յուրաքանչյուր սխալի, նույնիսկ յուրաքանչյուր կապտուկի վրա:

7. Դու ապահով ես: Դու շրջապատված ես սիրով և հոգատարությամբ: Չափազանց կարևոր է երեխային մեծացնել այնպիսի միջավայրում, որ նա իրեն ապահով զգա, լինի սիրո ու հոգատարության շրջապատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս